Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, գոհունակություն է հայտնել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներից, հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ՈՒկրաինայում ճգնաժամի շուտափույթ լուծմանը։ Փեզեշքիանը կողմ է արտահայտվել «3+3» երկխոսության ձևաչափին՝ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որպես կովկասյան տարածաշրջանում խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմ։               
 

Բացառիկ անհաշտ տուր

Բացառիկ անհաշտ տուր
18.05.2013 | 11:35

Ստավանգերի միջազգային մրցաշարի ութերորդ տուրն աչքի ընկավ բացառիկ անհաշտությամբ: Փաստորեն խաղաղության միակ աղավնիները Տոպալովն ու Արոնյանն էին, որ միմյանցից բաժանվեցին միավոր կիսած: Պարտություն կրեցին թե մրցաշարի առաջատար Կարյակինը, թե նրան հետապնդող Կառլսենը: Առաջինը սեւ ֆիգուրներով զիջեց իր հայրենակից Սվիդլերին, երկրորդը աղյուսակն եզրափակողներից մեկին` Վանգին: Ընդ որում` սպիտակ խաղաքարերով: Անանդը հաղթեց վերջին տուրերը պարտությամբ ավարտող Համմերին, Նակամուրան` Ռաջաբովին: Այսպիսով` աղյուսակի առաջին երկու հորիզոնականների տիրակալները մնացին իրենց ունեցած 5,5 ու 5 միավորով, երրորդ հորիզոնականում ավելի ամրապնդվեց աշխարհի չեմպիոնը, ով Կառլսենի հետ ունի նույնքան միավոր: Արոնյանը Սվիդլերի ու Նակամուրայի հետ կիսում է չորրորդ-վեցերորդ տեղերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ